Հայկական շոուբիզնեսի զույգերից մեկի՝ դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանի և երգչուհի Հռիփսիմե Ելինյանի ընտանիքում հուզիչ հիշողությունների օր է եղել:
Երգչուհին սոցիալական հարթակների իր էջերում հանդես է եկել հրապարակմամբ՝ ներկայացնելով իրենց ընտանեկան արխիվը: Հռիփսիմեն հետևորդների հետ կիսվել է բացառիկ լուսանկարների շարքով, որտեղ պատկերված են իրենց որդիները՝ մանկության տարիներին և այսօր:
Հրապարակված արխիվային կադրերին կից երգչուհին կատարել է կարճ գրառում.
«Արխիվ, մեծացան»,- հոլովակներն ու լուսանկարներն այսպես է մակագրել Հռիփսիմեն։
Հետևորդները զույգին մաղթել են հարատև սեր, ընտանեկան անդորր ու հպարտության նորանոր առիթներ իրենց որդիների կողմից: