
Հյուսիսային Կորեան փորձարկել է արհեստական բանականությամբ աշխատող բալիստիկ թեւավոր հրթիռներ, ինչպես նաեւ հրետանային նոր արկեր, որոնք տեղադրվելու են Հարավային Կորեայի մոտ գտնվող ռազմակայանում։ Այս մասին հայտնում է KCNA-ը։
Փորձարկման ընթացքում գնահատվել է հատուկ նշանակության մարտագլխիկ կրելու պոտենցիալը, ինչպես նաեւ՝ հեռահար հրետանային հավածներ հասցնելու հնարավորությունը, երբ թեւավոր հրթիռները կառավարվում են արհեստական բանականությամբ։
Արձանագրվել է, որ առկա սպառազինությունները հաջողությամբ ադապտացվել են ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններին։