Մենք ունենք առատ «քաղցր» նավթ․ մենք սպասում ենք ձեզ․Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում կոչ է արել գնել ամերիկյան նավթ, որը, նրա պնդմամբ, Միացյալ Նահանգներն ունի ավելի շատ, քան որևէ այլ երկիր։

«Աշխարհի ամենամեծերից մի քանիսը, հսկայական թվով դատարկ նավթատար նավեր են ուղևորվում Միացյալ Նահանգներ՝ աշխարհի ցանկացած վայրի համար նախատեսված լավագույն, ամենաքաղցր նավթով (և գազով) բեռնվելու համար։ Մ

ենք ունենք ավելի շատ նավթ, քան հաջորդ երկու խոշորագույն նավթային տնտեսությունները միասին վերցրած՝ և ավելի բարձր որակով։ Մենք սպասում ենք ձեզ։ Արագ շրջադարձ», — գրել է Թրամփը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *