
Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկար տարիներ, նույնիսկ տասնամյակներ Հայաստանը եղել ա մոսկովյան Ճ կլասի չինովնիկների ծխած կաբինետներում մշակված քարոզչական պատումների ազդեցության տակ։ Ընդ որում, նրանց (ռուսներին) նույնիսկ պետք չէր իրենց մեդիա ռեսուրսներն էդ աննշան գործի վրա վատնել։ Հայաստանից էին կուռ շարքեր կազմած գնում էդ կաբինետները, փոքրիկ չինովնիկներին տանում ռեստորաններում ուտացնում-խմացնում ու հարցուփորձ անում, թե «տերերն ի՞նչ են ասում մեր մասին, ի՞նչ պլաններ ունեն»։
Վերադառնալով, դեմքին լրջություն հաղորդելով, աչք-ունքով հասկացնելով, թե արտահոսքը «մեջի մարդուց» ա, վերարտադրում էին էն զառանցանքները, որոնք էդ փնթի կլերկները ալկոհոլի մահացու դոզայի տակ հնարում էին։ Մեր մեդիա կոչվածն էլ դա տիրաժավորում էր «Մեր հավաստի աղբյուրները պնդում են, որ…» սոուսի տակ։ Տենց էլ ձևավորվում էին Հայաստանի ընտրությունների նախընտրական պատումները։ Պրիմիտիվ ու կանխատեսելի։ Ռուսներինն էս ա ու նրանք շատ տապոռ են արագ տակտիկա փոխելու համար։
Էն, ինչ վերջին շաբաթվա ընթացքում կատարվում ա հայկական տեղեկատվական դաշտում, այլ ձեռագրի ա նման։
Չգիտես՝ ինչի Հայաստանի նկատմամբ մեծ շուքով անոնս արած «հիբրիդային հարձակումները», որոնք տրամաբանորեն պետք ա կառավարության դեմ լինեին, հակառակը՝ ընդդիմադիրների դեմ են։ «Հիբրիդային» տարբեր կալիբրի կառավարվող հրթիռներն ու արկերը հմտորեն շրջանցում են ՔՊ-ն ու ընկնում նրանց քաղաքական մրցակիցների վրա՝ կեղծիքների ու ապատեղեկատվության մի խայտառակ հակասանիտարական միջավայր ստեղծելով։
Թեկուզ որպես օրինակ վերցնենք Հայկ Մարությանին ու նրա «Նոր ուժի» ռուսական ֆինանսավորմանը վերբերող «սենսացիոն արտահոսքը»։ Որպես դրա «ապացույց» համացանց են գցում մի «խիստ գաղտնի փաստաթուղթ», որի բովանդակությունը, իբրև թե, ապրիլի 29-ից մայիսի 1-ն ընկած հատվածում արված մի սոցիոլոգիական հարցման արդյունքներ են։ Էս «սոցհարցումներում» քննարկման առարկա ա նաև «Նոր ուժի» տեղեկատվական թերթիկի դիզայնը, որի վրա Հայկոյի նկարն ա ու կուսակցության քվեաթերթիկի երջանիկ թիվը՝ 5։ Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե մի փոքր, բայց ծանրակշիռ «ԲԱՅՑ» չլիներ։ Քվեաթերթիկների համարները ԿԸՀ-ում արդար, թափանցիկ անցկացված վիճակահանության արդյունքում որոշվել ա ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ։ Կլինիկական ապուշները մոռացել են օրացույցի օրերը համադրել։
Կամ մի այլ օրինակ։ Մի անհայտ ծագման կայքում իբրև թե բացահայտում են «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ՖՍԲ-ի ծրագրերը», որոնք «պատահաբար» պեղել են ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի ջարդած հեռախոսից։ Կարդում ես՝ միջին վիճակագրական ֆեյսբուքահայ կոնսպիրոլոգ-ատամնատեխնիկ-հոգեբանի «մտքի» տիպիկ անգիտակցական հոսք ա։ Հայկական իրողությունների հետ ոչ մի կապ չունեցող վերլուծություններով։ Թարգմանությունն էլ էնքան անտաղանդ ա արած, որ հայերենի շարահյուսական կառուցվածքը ցցված ա տեքստի մեջտեղը։ Կամ մի ուրիշ «արտահոսք», որտեղ Կաթողիկոսի եղբոր անունը գրած ա Езрас архиепископос (ոչ հայերեն, ոչ ռուսերեն) ։)) Նման անգրագետ, փնթի ձեռագիրն՝ ամենուր։
Ո՞վ ա էս անտաղանդ բալագանի հեղինակը։ Մի կողմից «արտահոսքերի» կայքն ա, որն ուսումնասիրելով առաջին հերթին մտածում ես ադրբեջանցիների մասին։ Մյուս կողմից մտածում ես ռուսներն են իրենց թեկնածուի մրցակիցներին սևացնում։ Երրորդ կողմից հանգիստ կարան եվրոպացիք լինել։ Նրանց «օգտին» մի քանի փաստարկ կա։ Նախ, էս ֆեյքերը տիրաժավորում են նրանց պատրոնաժով ու ֆինանսավորմամբ գործող ռուսական ընդդիմադիր մեդիաները՝ «Դոժդն» ու Խոդորկովսկու «Դոսյեն»։ Հաջորդը, ԵՄ որոշում կա «օգնել Հայաստանի կառավարությանը հիբրիդային հարձակումների դեմ պայքարում» ու դրան հատկացված փող՝ 15 մլն եվրո։ Ու Հայաստանում տիրաժավորողներն էլ պրո-եվրոպական, նրանց ֆինանսավորվմամբ աշխատող ՀԿ-ներն են։ Շատ չի անցնի, սրա հեղինակները դեռ կպարզվեն․ ժողովրդական դարձվածքն ասում ա «գողինն ու բ*զինը 40 օր ա»։ Բայց արդեն կարելի ա մի շարք արձանագրումներ անել։
Առաջինը, «հիբրիդային հարձակման» շրջանակներում վարչապետին ու կառավարությանը մի թեթև բեկոր կամ նույնիսկ «քոռ գյուլլա» չի կպել, փոխարենը նրա քաղաքական հակառակորդները ամենօրյա քարոզչական տեռորի տակ են՝ ամեն մեկը մի երկրի շպիոն ա հռչակվել։ Այսինքն՝ «հիբրիդային հարձակման» շահառուն ՔՊ-ն ա ու անձամբ Փաշինյանը։
Երկրորդը, սա շատ հիշեցնում ա 2023թ․ Երևանի ավագանու ընտրությունները, երբ քարոզարշավն իր «նորմալ»՝ «նախկին-ներկա» տրամաբանությամբ գնում էր, մեկ էլ ընտրություններից 10 օր առաջ Նիկոլի երկրպագած «Կարգին Հայկոն» պատահաբար դարձավ «ռսի ագենտ»։ Կարծես ՔՊ-ն արդեն նախընտրական կայուն ավանդույթներ ա ձևավորում։
Երրորդը, էս քաղաքական ջունգլիներում, որտեղ սատանեն էլ ոտերը կջարդեր, ՀՀ հպարտ քաղաքացուց պահանջվում ա ոչ միայն կենդանի դուրս գալ հիբրիդային գրոհից, այլև ճիշտ կողմնորոշվել։ Դա անհնարինության աստիճանի բարդ գործ ա։ Հիբրիդային պատերազմը մղում են` ով չի ալարում։ Մի կողմից դրանք բոլորն են, մյուս կողմից ընտրող ՀՀ քաղաքացին՝ անզեն ու անպաշտպան։
Ու էս ամեն ինչը նրա հետևանքն ա, որ Հայաստանի բոլոր ղեկավարները ոչ թե արտաքին քաղաքականությունն են ներքին քաղաքականության շարունակությունը դարձրել, այլ հակառակը։ Եթե ընտրությունների հիմքում ընկած ա արտաքին կողմնորոշման չափորոշիչը, ապա արտաքին ճնշումներից չես խուսափի։ Եթե ընտրության հիմքում բուն հայկական օրակարգ ա, ապա արտաքին ճնշումն անիմաստ կդառնա։ Չգիտեմ՝ էս պարզ բանն ինչքան դժվար ա ընկալման համար։
Մյուս կողմից, որպեսզի հայկական օրակարգ ձևավորվի, պատվեր ա պետք։ Քա՜նի անգամ ա եղել, որ քարոզարշավին ուզում ես ծրագիր ներկայացնես, լսում-լսում են, ասում․ «կարճ կապի էլի, ախպեր, ռուսամետ ե՞ս, թե՞ արևմտամետ»։ Էդ երկու տարբերակից դուրս որևէ պատասխան չէր ընկալվում։ Դրա համար էլ երկիրը վերածվում ա օտարների հիբրիդային փորձարկումների պոլիգոնի, իսկ կառավարությունը դիրիժորի փայտիկն առած հավեսով ղեկավարում ա սույն վոկալ-գործիքային անսամբլը»: