
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է ԱՄՆ-ի ռազմական բազային հարված հասցնելու մասին, որտեղից իրականացվել էր Իրանի Բենդեր-Աբբաս քաղաքում գտնվող օբյեկտի վրա հարձակումը։
«Լուսաբացից առաջ ԱՄՆ զինվորականների կողմից Բենդեր-Աբբասի օդանավակայանի մերձակայքում գտնվող օբյեկտի ռմբակոծությունից հետո այն ամերիկյան ռազմական բազան, որտեղից իրականացվել էր հարձակումը, ենթարկվել է հարվածի», – հաղորդում է իրանական Press TV-ն՝ հղում կատարելով Կորպուսի հայտարարությանը։
ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Իրանի դեմ ուղղված ցանկացած ագրեսիա անպատասխան չի մնա, և եթե հարձակումները կրկնվեն, Իրանը կգործի ավելի վճռականորեն։