Որո՞նք են ՀՀ հիմնական մատակարար երկրները. Ի՞նչ է ներմուծում Հայաստանը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

ՀՀ արտահանման խնդիրները հաճախ են դաբնում քննարկման առարկա, սակայն չի կարելի շրջանցել նաև ներմուծման ծավալները։

2026թ․ առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանի ներմուծման ծավալների շուրջ 23%-ը բաժին է ընկնում ՌԴ-ին, մոտ 18%-ը՝ ԵՄ երկրներին, մոտ 15%-ը՝ Չինաստանին, և մոտ 5%-ը՝ Իրանին։


Ֆասթֆուդ․ տնտեսության զարգացու՞մ, թե՞ հանրային առողջության սպառնալիք. Որո՞նք են ամենախոշոր Արագ սննդի կետերն աշխարհում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Առանձնահատուկ կարևորություն ունի պարենամթերքի ներմուծումը։ Վերջինիս մասով 2026թ․ առաջին եռամսյակի վիճակագրությունը հետևյալն է․

ՀՀ պարենամթերքի ներմուծման ծավալներում ամենամեծ կշիռն ունի ցորենը, որի ներմուծումը 2026թ․ առաջին եռամսյակում 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 6 անգամ՝ կազմելով մոտ 77 հզր տոննա։

Ցորենի ներմուծումն իրականացվում է հիմնականում ՌԴ-ից և Ղազախստանից։

Երկրորդ տեղում է միրգը, որի ներմուծման ծավալները 2026թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել են մոտ 14%-ով՝ հասնելով շուրջ 26 հզր տոննայի։

Երրորդ տեղում է բանջարեղենի ներմուծումը, որը 2026թ․ առաջին եռամսյակում կազմել է մոտ 22 հզր տոննա՝ նախորդ տարվա համեմատ կրճատվելով մոտ 5%-ով։

Հաջորդիվ ալյուրի ներմուծումն է, որի ծավալները 2026թ․ առաջին եռամսյակում աճել են մոտ 25%-ով՝ կազմելով շուրջ 11 հզր տոննա։

Թռչնի մսի ներմուծման ծավալները ևս աճել են` համադրելի ժամանակահատվածում կազմելով մոտ 11 հզր տոննա՝ 11%։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *