
Միացյալ Նահանգները տարհանել է Կիևում գտնվող իր դեսպանատունը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Այն, ինչ երեկ լսեցինք Ուկրաինայից, այն է, որ բոլոր դեսպանատները մնացել են, բացի մեկից։ Բոլոր եվրոպականները մնացել են, ԱՄՆ-ն հեռացել է», — հայտնել է նա՝ Կիպրոսում ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես: