Կոտայքի մարզում Opel-ը բախվել է բազալտե եզրաքարին և բռնկվել․ վարորդը եղել է ոչ սթափ․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արման Բ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում «CPS» բենզալցակայանի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարին և բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթար-հրդեհի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Մինչ հրշեջների ժամանումը ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են «CPS» բենզալցակայանի աշխատակիցմերը, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Վարորդը, ով զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած)։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *