
«Էդ զինված ուժերը Նիկոլ Փաշինյանը իրա հոր տնից չի բերել, մեր ԶՈւ-ն է, մեր բանակի մարտիկներն են, զենքերն էլ, որ առել է՝ մեր վճարած հարկերից է առել, կարո՞ղ է ՔՊ-ն ա էդ դռոնները պատրաստել»,- ասել է Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այսօրվա շքերթին ընդիմության ներկայացուցիչների ոչ դրական արձագանքներին։ «Ոչ թե պետք է զորահանդեսը թիրախավորել, այլ ասել՝ ինչ ենք անելու բացի զորահանդեսից։ Շնորհավորում եմ զորահանդեսի առիթով մեր բոլոր զինվորականներին և ասում եմ՝ Ադրբեջանը տասնյակ զորավարժություններ է արել, մեզ հիմա պետք է այս զենքերով անել զորավարժություններ, չվախենալ զորավարժություն անելուց, մեր բանակը պետք է լինի մարտունակ և կարողանանք կիրառել ցուցադրված տեխնիկան»,- շարունակել է Մարուքյանը։