ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով լրագրողների հարցերին, անտարբերություն է հայտնել Իրանի հետ բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ։ Խոսելով Վաշինգտոնում՝ նախագահը շեշտել է, որ իր համար էական չէ՝ երբ պաշտոնական Թեհրանը կցանկանա վերադառնալ բանակցությունների սեղան։
«Ինձ չի հետաքրքրում՝ նրանք կվերադառնան, թե ոչ։ Եթե չվերադառնան, ինձ համար դա ընդունելի է»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած սցենարի։
Անդրադառնալով անցած հանգստյան օրերին փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ ընթացող բանակցություններին՝ Թրամփը հայտնել է, որ իրանական կողմը հստակ հասկացնել է տվել իր նպատակների մասին։ Ըստ նախագահի՝ Թեհրանը դեռևս ձգտում է տիրապետել միջուկային զենքի և այդ մասին բացահայտ հայտարարել է բանակցությունների ընթացքում։
Նախագահ Թրամփը վերահաստատել է իր վարչակազմի անփոփոխ դիրքորոշումը՝ պնդելով, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա Իրանին դառնալ միջուկային տերություն։