Իրանը դատապարտել է ԱՄՆ հարձակումներն ու տարածաշրջանի երկրների դեմ հնչեցված սպառնալիքները

Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է այսօր Բանդար Աբբասի շրջանների դեմ ԱՄՆ ռազմական ագրեսիան։

Նա ընդգծել է, որ Իրանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները միջազգային իրավունքի և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության կոպիտ խախտում են, և որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարտավոր է կատարել իր իրավական պարտականությունը՝ պատասխանատվության ենթարկելու ամերիկացի ագրեսորներին։

Իրանի ԱԳՆ խոսնակը, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ապրիլի 8-ի հրադադարի շարունակական խախտումներին, մասնավորապես՝ Պարսից ծոցում և միջազգային ջրերում առևտրային նավերի դեմ իրականացված գործողություններին, ինչպես նաև վերջին մի քանի օրերի ընթացքում Իրանի հարավային շրջանների դեմ օդային հարձակումներին, ընդգծել է, որ Իրանը վճռական է` ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները Իրանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։

Բաղային, դատապարտել է նաև Իրանի և տարածաշրջանի մի շարք այլ երկրների դեմ ամերիկացի պաշտոնյաների սպառնալիք պարունակող հռետորաբանությունն ու աջակցություն հայտնել Օմանին։

«ՄԱԿ-ի անդամ պետությունը «ոչնչացնելու» սպառնալիքը, որը մշտապես կառուցողական, արդյունավետ և պատասխանատու դեր է ունեցել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովման գործում և երկար տարիներ որպես դիվանագիտական գործընթացների միջնորդ, ուժի կիրառման սպառնալիքի արգելման հիմնարար սկզբունքի խախտում է, միջազգային հարաբերություններում օրենքի խախտումը և ուժի թելադրանքը, որպես  սովորական երևույթ դիտարկելու ևս մեկ վտանգավոր նշան»,- ասել է Բաղային։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *