«Դիմադրության» շարժման պարտությունը համարում եմ իմ անձնական պարտությունը. Արամ Վարդևանյանը՝ մանդատը վայր դնելու մասին

Ես «Դիմադրության»  շարժման պարտությունը համարում եմ իմ անձնական պարտությունը: Այս մասին Tete A Tete-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Արամ Վարդևանյանը:

«Եվ դրանից հետո ես ուղղակի հասկացա, որ այդ պարտության համար ես պետք է պատասխանատվություն կրեմ: Պատասխանատվություն կրելու ձևերից մեկը մանդատը վայր դնելն էր և հրաժարական տալն էր: Դա իմ անձնական որոշումն է եղել»,-ասել է Վարդևանյանը:

Նա աբսուրդ է որակել պնդումները, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի մարդն է Հայաստանում։

Հարցին՝ ի՞նչ էր նշանակում «մեր ձևով» արտահայտությունը, Վարդևանյանը պատասխանել է. ««Դա հենց այն է, ինչ հիմա տեսնում եք»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *