Հանրապետության օրվա առթիվ մի շարք բարձրաստիճան զինվորականների շնորհվել է գեներալ-մայորի կոչում


Հայաստան


Հանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
 
ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանին շնորհվել է բժշկական ծառայության գեներալ-մայորի զինվորական կոչում,
 
3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
 
5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
 
ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *