Առաջին Հանրապետությունն իր ժամանակի համար բավական առաջադեմ պետություն էր

Առաջին Հանրապետությունն իր ժամանակի համար բավական առաջադեմ պետություն էր հատկապես կանանց քաղաքական իրավունքների հարցում և մտնում էր այն փոքրաթիվ երկրների շարքը, որտեղ կանայք ոչ միայն ընտրելու, այլև ընտրվելու իրավունք ունեին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Նոր ուժ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Հակոբ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Խորհրդարանում կային կին պատգամավորներ, ինչը 20-րդ դարասկզբին աշխարհում դեռ բացառիկ երևույթ էր։

Օրինակ՝ Ֆրանսիայում կանանց ընտրական իրավունքը հաստատվեց 1944-ին, Իտալիայում՝ 1945-ին, Շվեյցարիայում՝ 1971-ին, եւ այլն։ Հայաստանը կանանց ընտրական իրավունք շնորհած պետությունների թվում 8-րդն էր՝ Նոր Զելանդիայից, Ֆինլանդիայից, Նորվեգիայից, Դանիայից, ՌԽԴՍՀ-ից, Մեծ Բրիտանիայից եւ Գերմանիայից հետո։

Հունիսի 7-ին գնացեք ընտրության, որ ունենանք որակյալ խորհրդարան։

Փա՜ռք Հայաստանի Հանրապետությանը

Պատկերը՝ ChatGPT

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *