ՀՀ քաղաքացին թույլ չի տալու հետ գցել պետության զարգացումը, վտանգել պետականությունը՝ մերժելով դիվերսանտ կալուգացուն, Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին առավել, քան երբևէ հանախմբված է իր պետության և պետականության շուրջ, այսօր մեր քաղաքացին առավել, քան երբևէ սիրում է իր պետությունը: Այսօր մեր պետությունն ավելի անկախ է, ինքնիշխան, զարգացած, քան երբևէ:

Հետևաբար, ՀՀ քաղաքացին թույլ չի տալու հետ գցել պետության զարգացումը, վտանգել պետականությունը՝ մերժելով դիվերսանտ կալուգացի օլիգարխին, ղարաբաղյան կլանի կարկառուն ներկայացուցիչներ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, Լուկաշենկոյի տեղացի ներկայացուցիչ Ծառուկյանին, նրանց հավելվածներին:

Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, հունիսի 7-ին քաղաքացու հաղթանակի օրն է լինելու:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *