Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ, կմատակարարվեն ցորեն և պարարտանյութեր

Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ, կմատակարարվեն ցորեն և պարարտանյութեր, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Վաղը Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ, կուղարկվի 4 վագոն ցորեն և 4 վագոն պարարտանյութ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 126 տոննա միզանյութով բեռնված երկու վագոն և 67 տոննա ալյուրով մեկ վագոն ուղարկվել են «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բիլաջարի երկաթուղային կայարանից։

Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ, տեղափոխվել է ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։

Հիշեցնենք, որ բացի տարանցումից, Ադրբեջանից Հայաստան են արտահանվում նաև նավթամթերքներ։ Մինչ օրս ՀՀ է արտահանվել ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 տեսակի բենզին և 2 955 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *