ԱՄՆ-ն կպատժի նրանց, ովքեր ցանկանում են վճար սահմանել Հորմուզի ծովով անցման համար. Բեսենթ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կպատժի Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճար սահմանելու ցանկացած փորձ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Միացյալ Նահանգների կառավարությունը չի հանդուրժի Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճար սահմանելու որևէ փորձ»,- գրել է նա X-ում։

«Մասնավորապես, Օմանը պետք է տեղյակ լինի, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ակտիվորեն կհետապնդի նեղուցով անցնող նավերի համար վճար սահմանելուն անմիջականորեն կամ անուղղակիորեն ներգրավված ցանկացած կողմի, և դա անել ցանկացող ցանկացած գործընկեր կենթարկվի պատժամիջոցների»,- հավելել է նախարարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *