Հայտնի բլոգեր Եվա Ղարիբյանը, ով տարիներ շարունակ հանրությանը հայտնի է որպես համոզված բուսակեր, ապշեցրել է իր հետևորդներին։
Նա սոցցանցերում հրապարակել է մի հոլովակ, որտեղ միս է ուտում, ինչը մեծ իրարանցում և քննարկումների ալիք է բարձրացրել։ Եվան բազմիցս պատմել է, որ բուսակերությանն անցել է գիտակցված և շատ հեշտությամբ։
Այդ հարցում մեծ դեր է խաղացել նրա՝ Հոլանդիայում բնակվող ընկերուհին, ով պատմում էր «Շրջակա միջավայր» առարկայի դասերից ստացած գիտելիքների մասին։
Ուսումնասիրելով կենդանական աշխարհն ու բնապահպանական խնդիրները՝ Եվան հասկացել էր, որ կիսում է բուսակերների տեսակետները, և տարիներ շարունակ հավատարիմ էր մնացել այդ ապրելակերպին։
Բլոգերի հրապարակած տեսանյութը անակնկալի է բերել ոչ միայն հետևորդներին, այլև հայտնի գործընկերներին. Արուսիկ Տիգրանյանը մեկնաբանություններում գրել է, որ պարզապես չի հավատում տեսածին։
Բլոգեր Ագնեսը փորձել է գտնել տրամաբանական բացատրություն՝ հարցնելով. «Միսը սոյայից է՞»։
Արդյո՞ք սա սկզբունքների փոփոխություն է, թե՞ հերթական սոցիալական փորձարկումը, դեռևս պարզ չէ։ Եվա Ղարիբյանը խոստացել է շուտով մեկնաբանել աղմկահարույց հոլովակը և պարզաբանել իրավիճակը։