Ռուսաստանի գիշերային հարձակման ընթացքում ԱԹՍ-ն ընկել է Ռումինիայի բնակելի շենքի վրա


Քաղաքականություն


Ռումինիայի իշխանությունները հայտնել են, որ հարևան Ուկրաինայի վրա մայիսի 29-ին Ռուսաստանի գիշերային հարձակման ընթացքում անօդաչու թռչող սարք է ընկել ռումինական Գալաթի քաղաքի 10 հարկանի բնակելի շենքի տանիքին։ Դրա հետևանքով պայթյուն և հրդեհ է բռնկվել։ Երկու մարդ վիրավորվել է, հայտնում է ռումինական պետական Agerpres գործակալությունը։

Ռումինիան, որը ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ է, Ուկրաինայի հետ ունի 650 կմ  երկարությամբ ցամաքային սահման։  Ռումինիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ռուսական անօդաչու թռչող սարքերը 28 անգամ խախտել են երկրի օդային տարածքը այն բանից հետո, երբ Մոսկվան սկսել է Դանուբ գետի վրայով հարձակումներ իրականացնել Կիևի նավահանգիստների վրա։

Մայիսի 29-ի միջադեպն առաջին դեպքն էր, երբ ԱԹՍ-ն հարվածում է Ռումինիայի ստվար բնակեցված շրջանի վրա՝ վնասներ պատճառելով։

Հրդեհված շենքից 70 մարդ տարհանվել է։

Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օդ է բարձրացրել երկու F-16 կործանիչ և մեկ ռազմական ուղղաթիռ՝ հարձակումը վերահսկելու համար՝ հավելելով, որ օդաչուներին լիազորված է խոցել ցանկացած անօդաչու թռչող սարք: Սահմանային Բրայլա, Գալատի և Տուլչեա շրջանների բնակիչներին կոչ է արվել տեղափոխվել ապաստարաններ։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1251459



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *