Հայկական կողմը Պուտինի հետ առանձին հանդիպում չի խնդրել․ Ուշակով

Հայկական կողմը Աստանայում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանձին հանդիպում չի խնդրել։

«Ոչ, առանձին քննարկում նախատեսված չէ։ Եվ որևէ խնդրանք չի ներկայացվել», – լրագրողներին ասել է Ուշակովը՝ հարցին, թե արդյոք հայկական կողմը առանձին հանդիպում է խնդրել ռուսական կողմի հետ։

Հիշեցնենք, այսօր Աստանայում տեղի է ունենում ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *