Նեյմարը բաց կթողնի Բրազիլիայի առաջիկա խաղերը


Սպորտ


Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր բժիշկ Ռոդրիգո Լասմարը հայտնել է, որ թիմի եզրային հարձակվող Նեյմարը մկանային վնասվածք է ստացել և շարքից դուրս կմնա մոտ երեք շաբաթով։

Այսպիսով, վինգերը բաց կթողնի Բրազիլիայի առաջիկա ընկերական հանդիպումները և կարող է չհասցնել ապաքինվել Աշխարհի 2026 թվականի առաջնության անդրանիկ խաղին։

 

«Նեյմարն անցել է բոլոր անհրաժեշտ բժշկական հետազոտությունները. մենք ՄՌՏ ենք արել, որը հայտնաբերել է երկրորդ աստիճանի մկանային վնասվածք։ Մարզիկը շարունակում է բուժումը, ակնկալվում է, որ նա կապաքինվի երկուսից երեք շաբաթվա ընթացքում»,- Լասմարի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Աշխարհի առաջնության իր առաջին հանդիպումը Բրազիլիայի ընտրանին կանցկացնի Մարոկկոյի դեմ։ Խաղը կկայանա հունիսի 14-ին:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *