Հռոմի պապ Լեւոն XIV-ը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հրաժարվել է մեկնաբանել Դոնալդ Թրամփի՝ իր հասցեին քննադատությունները։ Պոնտիֆիկոսը նշել է, որ չի ցանկանում ներքաշվել քաղաքական վեճերի մեջ, սակայն ընդգծել է, որ Ավետարանի ուղերձը չպետք է չարաշահվի այնպես, ինչպես դա անում են որոշ մարդիկ։
Սրբազան քահանայապետը վերահաստատել է իր հանձնառությունը խաղաղության հաստատման գործին՝ շեշտելով, որ շարունակելու է բարձրաձայնել պատերազմների դեմ։
«Ես շարունակելու եմ բարձրաձայն խոսել պատերազմի դեմ՝ ձգտելով խթանել խաղաղությունը, խթանելով երկխոսությունը և պետությունների միջև բազմակողմ հարաբերությունները՝ խնդիրների արդար լուծումներ փնտրելու համար», – ասել է նա։