Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռուսաստանում բնակվող հայ բլոգեր Ալվուշկին սպասում է իր առաջնեկին:
Հղիության լուրով երկրպագուներին ուրախացնելուց հետո, բլոգերն այս անգամ համացանցը պայթեցրել է իր ապագա երեխայի սեռի բացահայտման չափազանց յուրօրինակ և շքեղ տարբերակով:
Ի տարբերություն ավանդական փուչիկների կամ հրավառությունների՝ Ալվուշկին որոշել է երեխայի սեռը հանրությանը ներկայացնել «Rolex» ապրանքանիշի ժամացույցների միջոցով: Համացանցում տարածված հոլովակի սկզբում երևում են «Rolex»-ի երկու տարբերակներ՝ երկնագույն թվահարթակով տարբերակը (տղայի համար) և վարդագույնը (աղջկա համար):
Այնուհետև բլոգերը մեծ հուզմունքով բացում է բրենդային կանաչ տուփը, որի մեջ թաքնված էր պատասխանը։ Ինչպես պարզ է դառնում կադրերից, Ալվուշկին սպասում է դստեր, քանի որ տուփում փայլում էր ադամանդներով պատված, նուրբ վարդագույն թվահարթակով «Rolex Datejust» ժամացույցը:
Կադրերում երևացող կանացի «Rolex Datejust 28» մոդելը՝ պատրաստված բարձրորակ պողպատից, սպիտակ ոսկուց և զարդարված գործարանային ինքնատիպ ադամանդներով, բավականին թանկարժեք է:
Կախված ձեռքբերման վայրից և շուկայական հասանելիությունից՝ այս էքսկլյուզիվ մոդելի արժեքը տատանվում է մոտավորապես 13,000-ից մինչև 16,000 դոլարի սահմաններում:
Ալվուշկիի այս շքեղ հոլովակը ողողվել է հազարավոր շնորհավորանքներով և ջերմ մաղթանքներով:
Երկրպագուները նշում են, որ սա համացանցում երեխայի սեռի՝ ամենատպավորիչ ու էսթետիկ բացահայտումներից մեկն է, և ապագա փոքրիկին մաղթում են առողջ ու երջանիկ մանկություն: