Կոտայքում «Toyota»-ն բախվել քարերին ու մի քանի պտույտ շրջվել դաշտում․ կա 3 վիրավոր

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 19։55-ի սահմաններում Գառնի-Լանջազատ ավտոճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Արման Հ․-ն, Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Արշակ Ք․-ն և ևս 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մոտակա բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվել են վարորդի և մյուս վիրավորի ինքնությունը»,- նշում է լրատվամիջոցը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *