Երևանում «Թու Թու Թու լավա»-ին պատկանող «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով հերթական կոպիտ ճանապարհատրանսպորտային խախտումն է տեղի ունեցել․ գրում է shamshyan.com-ը։
«Հայկական ժողովրդական ասացվածքն ասում է՝ «Կարմիր կովը իր կաշին չի փոխի»։ Այդ ասացվածքը կարելի է վերագրել Հայաստանում արդեն հայտնի մի քանի վարորդների, ովքեր, կարմիր կովի նման, իրենց կաշին չեն փոխում, ու ինչքան էլ պարեկները նրանց ենթարկեն վարչական պատասխանատվության ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, այդ թվում՝ կոպիտ խախտումների համար, միևնույն է, նույն վարորդը մի քանի անգամ կրկնում է նույնը։ Նիկոլ Փաշինյանի ասած՝ «Փողը տու՝ խախտի»։
Shamshyan.com-ի ընթերցողը բացառիկ տեսանյութ է տրամադրել, որում երևում է, թե ինչպես «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանում՝ Հարավ-Արևմտյան թաղամասում, կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները։
Ըստ տեղեկությունների՝ մեքենան պատկանում է «Թու թու թու լավա» անունով հայտնի բլոգեր Էրիկ Շահբազյանին։
Հիմա Պարեկային ծառայությունը պետք է պարզի նշված ավտոմեքենայի գտնվելու վայրը և հայտնաբերի վարորդին, ով, ըստ հավանականության, հնարավոր է՝ հենց «Թու թու թու լավա»-ն է»,- նշում է լրատվամիջոցը։
Նշենք, որ վերոնշյալ բլոգերը Նիկոլ Փաշինյանի ակտիվ հետևորդն ու «երկրպագուն է»․ ՔՊ-ի ու ՔՊ-ականների տեսանյութերը հաճախ է տեղադրում իր էջում կամ հավանում դրանք։