ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Հանրային հեռուստաընկերությունում եղել է Պետրոս Ղազարյանի հյուրը։ ABC Media-ն առանձնացրել է հարցազրույցի ուշագրավ կետերը։
- Մի կողմից՝ բանակն այն կառույցն է, որի կառուցման գործում ես մեծ դերակատարություն եմ ունեցել և չեմ կարող անտարբեր մնալ բանակի նկատմամբ, մյուս կողմից՝ հերթական անգամ քարոզարշավի մաս դարձավ այդ զորահանդեսը։ Հայաստանի պատմության մեջ դա եղել է մեկ անգամ՝ 1996 թվականին, որից հետո եղան ընտրություններ, որոնք ՀՀ պատմության մեջ ամենավատ ընտրություններն էին։
- Նոր զենքերը մասնագիտական առումով բավականին խնրահարույց են․ որոշ զինատեսակների դեպքում հայտնի չէ՝ նորմա՞լ են, թե՞ ոչ։ Ենթադրում եմ, որ ՍՈՒ-30-ների հայտնի պատմության նման մի բան ենք ունենալու ապագայում, եբ զենքը բերել ես, բայց չես օգտագործել ընդհանրապես։
- Ընդդիմության՝ մեզ ձայն չտալու հայտարարություններին առաջին հերթին Փաշինյանն է դրդել։ Առաջին թեզը, որ ընդդիմությունը Քոչարյան Ռոբերտին իշխանության բերելու համար է, Փաշինյանն է ստեղծել։
- Երկիրը որոշակի էվոլյուցիա է ապրել։ Եթե համեմատենք 1996, 1998 թվականների նախագահական, կամ 1995-ի խորհրդարանական ընտրությունների հետ, կարծում եմ՝ տարբերությունն ահռելի է լինելու։
- Վարչական ռեսուրսի կիրառումն ակնհայտ է․ մի լայքի կամ հանրահավաքի գնալու համար աշխատանքից ազատում են։ Մեծ հարց է՝ ավելի լավ է ընտրատեղամասո՞ւմ ինչ-որ մի բան անես, թե՞ ամիսներ շարունակ օգտագործես վարչական ռեսուրսը մարդկանց ճնշելու համար։
- Տեխնոլոգիաները հնարավորություն են տվել իշխանությանը ոչ թե գռեհիկ ձևով կիրառել վարչական ռեսուրսը, այլ շատ կոնկրետ ամեն մարդու տրամադրությունը հասկանալ սոցիալական ցանցերում իր ակտիվությունից և կիրառել անսահմանափակ վարչական ռեսուրս։
- Այսօր Ոստիկանությունը շատ ավելի է ուժ կիրառում ընդդիմադիրների նկատմամբ, քան այն ժամանակ։
- Մարտի 1-ի գիշերը պետք է խուզարկվեր ցուցարարների տարածքը, քանի որ ԱԱԾ-ն ուներ տվյալներ, որ այդտեղ նռնակներ կան և գտել են, նաև հայտարարել են, որ ուժ կիրառելու նպատակ չկա։ Ցուցարարները ստացել են այդ ինֆորմացիան և սկսել քարեր նետել ոստիկանների վրա։
- Յուրաքանչյուր երկրի առաջին դեմք ունի պատասխանատվություն, նաև ես ունեմ, բայց խնդիրն այն է, որ առաջին զոհվածը ոստիկանության կապիտան էր, և ընդդիմադիր որևէ քաղաքական դեմք վնասվածք չի ստացել: Պատճառն այն է, որ նպատակաուղղված գործողություն այդ գործիչների նկատմամբ չի եղել։ Առաջին մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ինքն է հրահրել։
- Ես չեմ տեսնում, թե որ որոշումն եմ սխալ արել Մարտի 1-ի մեջ, բայց որպես առաջին դեմք, իհարկե, իմ մեղավորությունը զգում եմ, որ սա չպիտի լիներ։
- Ես իմ պաշտոնավարումն ավարտելուց հետո աշխատել եմ մի ընկերությունում, որտեղ իսկապես վաստակել եմ միլիոնավոր դոլարներ, դրանից առաջ իմ տղան 2001 թվականից զբաղվել է բիզնեսով։ Կոնկրետ մեր պարագայում կոռուպցիա կա, թե չկա, պետք է որոշի դատարանը։
- Իմ պաշտոնավարման ժամանակ զենքերի մեծ մասը եղել է Արցախի ՊԲ-ում։ Իմ ժամանակ ՀՀ-ի և Արցախի զենքերի պոտենցիալը եղել է մի բան էլ ավելի, քան Ադրբեջանինը։
- Իմ ժամանակ ՀՆԱ-ն աճել է վեց անգամ, արտաքին պարտքը եղել է 13-14 տոկոս, հիմա պարտքը, հիմա պարտքը 50 տոկոսին մոտ է, իսկ սպասարկման տոկոսը շեշտակի աճել է։
- Տասը տարում մենք կառուցել ենք ավելի շատ դպրոցներ, քան այս իշխանությունը։
- Ռուսաստանը չծախեր, մեկ ուրիշն էր ադրբեջանցիներին զենք ծախելու։ Իմ ժամանակ հաստատ այդպիսի զենքի վաճառք չի եղել։
- Թյուրըմռնում կա նոյեմբերի 9-ի պայմանագրի նկատմամբ․ այդ պայմանագիրը որևէ կերպ չի սահմանել խաղաղապահ ուժերի լիազորությունները՝ կարո՞ղ են զենք կիրառել, չեն կարող, ի՞նչ պիտի անեն, ո՞նց պիտի անեն, և այդ ամենը չի կատարվել ՄԱԿ-ի անվտանգության 7-րդ գլխի շրջանակներում, որը ուժի կիրառմանն է վերաբերում։ Խաղաղապահները զենք կիրառելու մանդատ չունեին։
- Ադրբեջանը պայմանավորվածության կետերը խախտեց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
- Իմ թերահավատությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ մեծ է։
- ՀՀ-ն է հրահրել 44-օրյա պատերազմը։ Եթե ես լինեի, չէր լինի պատերազմը։