Վենսը խոստովանել է, որ Թրամփի հետ համաձայն չէ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ մշտապես հարց է տալիս իրեն, թե արդյոք բարոյական տեսակետից Միացյալ Նահանգները Իրանի հարցում ճիշտ վարվեց պատերազմ սկսելով, թե՝ ոչ։ Այս մասին նա ասել է NBC News-ի հետ զրույցում։ Վենսը խոստովանել է, որ պատերազմի ողջ ընթացքում նրա մտքերը այդ ուղղությամբ, հիմնականում ձեւավորվել են հավատքի ազդեցությամբ։ ԱՄՆ փոխնախագահը ասել է, որ արդարացի պատերազմի քրիստոնեական կոնցեպցիան պարտավորեցնում է առաջնորդներին չափազանց բարդ հարցերի պատասխանել առ այն, թե արդյոք պատերազմն արդարացված է։

Ընդ որում, ըստ Վենսի, պատասխանները միշտ չէ, որ դյուրին են։ Նկատենք, որ նա միշտ դեմ է եղել, որ Միացյալ Նահանգներն իր սահմաններից դուրս ռազմական գործողությունների մասնակցի, սակայն Իրանական հակամարտության ժամանակ աջակցել է Թրամփին։ ԱՄՆ փոխնախագահը հույս է հայտնել, որ Իսլամական Հանրապետությունը կհամաձայնի միջուկային զենք չստեղծել՝ ԱՄՆ հետ կնքելիք գործարքի շրջանակում։ Վենսն ասել է, որ ամենից բարդը Թեհրանի հարցում այն է, թե արդյոք կհամաձայնի այնպիսի մեխանիզմի ներդրմանը, նկատի ունենալով մոնիթորինգն ու ստուգումները, որոնք թույլ կտան վստահ լինել, որ նրանք ապագայում գործարքը չեն խախտի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *