
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պետրոսը հավանաբար չի հիշում, որ հենց Ֆրանսիայի հրապարակից է ոստիկանական մի քսանյակ բարբարոսաբար, ուժի այլանդակ կիրառմամբ ոստիկանական մեքենա նետել անձեռնմխելիություն ունեցող ԱԺ պատգմավորներ Արծվիկ Մինասյանին ու Թադևոս Ավետիսյանին
ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի խոշտանգումը տեղի է ունեցել ՀՅԴ ԳՄ-ի առջև։ Սա նաև հարձակում էր ՀՅԴ գրասենյակի վրա։
Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում, 2024-ի հունիսին ոստիկանությունն օգտագործել է արգելված զինատեսակ, խաղաղ ցույցի 100-ից ավելի մասնակիցներ են վիրավորվել, մասնակիցներից մեկը կորցրել է ձեռքը։
Ոստիկանության բազմաթիվ բաժանմունքներում անձամբ եմ հանդիպել ոստիկանների կողմից խոշտանգված քաղաքացիների:
400-ից ավելի դաշնակցականներ են կալանվել կեղծ մեղադրանքներով, որոնք մեկ-երկու ամիս հետո ազատ են արձակվել․․․
Ոստիկանության խոշտանգումները տեղ են գտել միջազգային զեկույցներում, Հայաստանը նահանջ է արձանագրել խաղաղ հավաքների կազմակերման ցուցիչում․․․
Հայաստանը շարունակում է, ինչպես Ս․ Սարգսյանի ժամանակ, մնալ կիսաազատ երկիր․ ոչ մի առաջընթաց ժողովրդավարության ցուցիչներում․․․
ԵՎ ՈՉ ՄԻ ԴԱՏԱՊԱՏՎԱԾ ՈՍՏԻԿԱՆ:
Պետրոս, դու սա գիտես»: