Իրանի նկատմամբ միջոցների ցանկացած չեղարկում տեղի կունենա աստիճանաբար. Բեսենթ

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ սահմանված միջոցների ցանկացած չեղարկում տեղի կունենա աստիճանաբար, հաղորդում է «Al Jazeera»-ն։

Ելույթ ունենալով Ռեյգանի անվան ազգային տնտեսական ֆորումում և պատասխանելով Իրանի շրջափակման մասին հարցին՝ Բեսենթն ասել է. «Այն ամենը, ինչ չեղարկվում է, կչեղարկվի դանդաղ»։

Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները 1 միլիարդ դոլարի իրանական կրիպտոարժութային ակտիվներ են առգրավել՝ Իսլամական Հանրապետության դեմ նախագահ Դոնալդ Թրամփի սկսած տնտեսական արշավի շրջանակներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *