
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցին, գրել է․ «Իսկ եթե լուրջ։
Դիտում էի ու հայտնի հարցն էի ինձ տալիս՝ ո՞րն է քո համար ավելի լավ՝ ապրել որպես հրեշ, թե՞ մարդ մեռնել։ Որպես մարդ մեռնելու համար եթեր գնալն ու անկանոն քմծիծաղ տալը բավարար չէ։ Որպես ապրող հրեշ՝ որքան կարելի էր ստել, սեթևեթել, կռուտիտ անել, սպանված մարդկանց ուրանալ, Ռուսաստանին քծնել, Հայաստանը նվազեցնել ու չամաչել։ Ձեր ժամանակն անցել է․ հին և օտար անցյալ ես, տհաճ հուշ անցյալից։ Գնա, թող մոռանանք քեզ, թող հայ ժողովուրդն ապրի»։