Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ որոշակի շփումները շարունակվում են, բայց բանակցություններ չկան։
«Որոշակի շփումներ, չեմ թաքցնի, շարունակվում են, բայց որպես այդպիսին բանակցություններ չկան»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հարցով և երբեք չի մերժել դրանք։
«Մենք երբեք չենք մերժել բանակցությունները։ Խնդրում եմ, մենք դրանք չենք դադարեցրել. մենք պատրաստ ենք շարունակել»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։