«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան

«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30 հրետանային միջոցները գործարանային են։
     Չեմ հասկանում՝ իսկ տեխնիկայի մնացած մոդելները գործարանային չե՞ն, թե՞ «պերեդելկա» են արվել։
     Ի դեպ, խոսելով այդքան ընդգծվող նոր տեխնիկայի մասին՝ ավիացիոն նմուշները՝ ՍՈւ-25 և ՍՈւ-30 ինքնաթիռները, ՄԻ-17 ուղղաթիռները, գործարանայի՞ն են, թե՞ ոչ։
     Իսկ կառավարիչը տեղյա՞կ է, թե այդ միավորների արտադրությունը ո՞ր թվականներից է սկսվել։
     Կոնկրետ ինձ համար կարևոր է ռազմական տեխնիկայի ֆունկցիոնալությունը, մարտավարատեխնիկական բնութագրերը և տվյալ մոդելի կիրառման փորձը տարբեր իրավիճակներում, իսկ գործողների համար, ինչպես միշտ, կարևոր են էմոցիաներն ու քարոզչության գերդոզավորումը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *