Հայաստանում Ռուսաստանի դեսպանը խորհրդակցությունների համար կանչվել է Մոսկվա

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

«Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ս. Պ. Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների։ Պատճառը Եվրամիության հետ մերձեցմանն ուղղված Հայաստանի ղեկավարության քայլերն են, որոնք վնասում են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *