ԱԹՍ-ների հարձակում Տագանրոգի նավահանգստի վրա. լցանավ և վառելիքի ցիստեռն է հրդեհվել

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են Տագանրոգի նավահանգստին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել վարչական շենքում, ինչպես նաև վառելիքի ցիստեռնում ու լցանավում։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ռուսաստանի Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը։

Սլյուսարի խոսքով՝ այս գիշեր Տագանրոգի վրա կատարված օդային հարձակման հետևանքով դարձյալ խաղաղ բնակիչներ են տուժել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մասնավոր տան վրա ԱԹՍ-ի ընկնելու պատճառով երկու մարդ վիրավորվել է։

«Գիշերը Ռոստովի մարզի ուղղությամբ օդային հարձակումը հետ մղելիս անօդաչուներ են ոչնչացվել Տագանրոգ քաղաքում, ինչպես նաև Չերտկովոյի, Մատվեև Կուրգանի և Նեկլինովսկի շրջաններում։

Մատվեև Կուրգանի շրջանի Գրեկովո-Տիմոֆեևկա գյուղում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով սեփական տան գազատար է բռնկվել, վնասվել են տանիքն ու պատուհանները։ Զոհեր և տուժածներ չկան։ Բնակիչներն էվակուացվել են, տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները»,- մանրամասնել է մարզպետը։

Նա հավելել է նաև, որ Նեկլինովսկի շրջանի Բոցմանովո գյուղում վնասվել է երկու տան պատուհանների ապակիները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *