Ամուսնության հենց սկզբից էլ ցանկացել ենք. Սոնան ու Գրիգը անկեղծացել են երեխա ունենալու մասին

Հայկական շոու-բիզնեսի զույգերից մեկը՝ պարուհի, բլոգեր Սոնա Եսայանն ու հումորիստ, հաղորդավար Գրիգ Գևորգյանը օրերս հյուրընկալվել էին Հրաչ Մուրադյանի «Բաց սիրտդ» հաղորդմանը:

Հարցազրույցի ընթացքում զույգը հանդես է եկել բավականին անկեղծ ու էմոցիոնալ խոստովանություններով, որոնցից ամենասպասվածն ու քննարկվողը վերաբերում էր ընտանիքի համալրմանը:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել երկրպագուներին երկար ժամանակ հետաքրքրող հարցին՝ երեխա ունենալու ցանկությանը: Սոնան և Գրիգը փակագծեր են բացել՝ նշելով, որ բալիկ ունենալու գաղափարն իրենց համար երբեք օտար չի եղել:

Ամուսինները խոստովանել են, որ ամուսնության հենց սկզբից էլ միշտ մեծ ցանկություն են ունեցել երեխա ունենալու, սակայն կյանքի այս փուլում դեռևս չեն կարողանում հստակ պլանավորել այդ կարևոր քայլը։Որպես հիմնական պատճառ՝ զույգը նշել է խիտ աշխատանքային գրաֆիկն ու ժամանակի սղությունը:

Նրանց խոսքով՝ իրենք բավականին պատասխանատու են մոտենում ծնող դառնալու առաքելությանը. «Պետք է հասնենք այն փուլին, երբ կկարողանանք երեխայի համար ստեղծել անհրաժեշտ ամեն բան և մեր ժամանակը նվիրել ոչ թե աշխատանքին, այլ ընտանիքին ու երեխային»,- նշել են Սոնան ու Գրիգը:

Երկրպագուները իրենց աջակցություն են հայտնել նրանց՝ նշելով, որ նման գիտակից մոտեցումը փաստում է, որ նրանք ապագայում դառնալու են հրաշալի ու հոգատար ծնողներ:


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *