Փաշինյանի դեմ դատական պրոցես կսկսվի. դավաճանության մասին բաց դատ կլինի. Կարապետյան

Պետական դավաճանության մասին բաց դատ է լինելու, ժողովուրդը կիմանա, ժամանակը կգա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Նիկոլ Փաշինյանի դեմ դատական պրոցես կսկսվի, ու մենք մեր երկրում գործող 4 լրտեսներին պետք է գտնենք: Ես իրապես համաձայն եմ, որ լրտեսություն անող գործակալները անգամ եվրոպական կոնվենցիաներից դուրս ենթարկվեն պատասխանատվության։ Ժամանակը կգա ու պետական դավաճանության մասին լինելու է բաց ու թափանցիկ դատ, որտեղ պաշտպանվողներն էլ, տուժողներն էլ ունենալու են բոլոր հավասար իրավունքները, մեր ժողովուրդը կիմանա»,- նշել է Կարապետյանը:

Նարեկ Կարապետյանն անդրադարձավ երեկ Քննչական կոմիտեի արած հայտարարությանը, ըստ որի՝ Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնելու վերաբերյալ սուտ մատնություն կատարած անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում:

Կարապետյանի պարզաբանմամբ՝ իրենք դա լուսաբանել են, քանզի կարծում են, որ ինչը չի լուսաբանվում, հետագայում մի օր արթնանում ու տեսնում են մի քանի հարյուր մետր առաջ եկած դիրքեր:

«Մեզ մոտեցել է զինվորական և ասել է, որ մեր դիրքում էլ մարդ չկա, ասաց՝ դիրքերից մեզ հանել են: Մի քանի անգամ ճշտում ենք արել, իր գործընկերների հետ ենք ճշտում արել, հնարավոր է մարդուն ճնշման տակ ինչ-որ բան են կորզել, բայց մարդը 5 անգամ կրկնել է, որ մենք դուրս ենք եկել, դիրքում էլ մարդ չկա, մեր դիրքը էլ հայկական զորքի կողմից չի կառավարվում:
Ամեն դեպքում, մարդը զինվորական ծառայության մեջ է, հնարավոր է ինչ-որ ազդեցությունների տակ ինչ-որ բան է ասել, բայց պետք է լուսաբանենք, որովհետև ինչը չենք լուսաբանում, հետո մի օր արթնանում ենք ու տեսնում ենք, որ օրինակ,՝ մի քանի հարյուր մետր առաջ եկած դիրքեր ունենք»,- շեշտել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *