Զգացվում էր, որ Պետրոսը ներքուստ հարգանք ունի նախագահի նկատմամբ. Ապիկյան

Հանրային գործիչներն անդրադարձել են ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին։

Հանրային գործիչ Արեն Ապիկյանը գրում է․ «Նայեցի նախագահ Քոչարյանի Հ1-ի Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցը: Հանգիստ, հավասարակշռված, վստահ, առանց նույնիսկ ձայնի տոնայնությունը փոխելու նախագահը պատասխանում էր Պետրոսի բոլոր ամենաանհարմար և սուր հարցերին: Պետրոսը իհարկե ամեն ձև ցանկանում էր Քոչարյանին անկյուն մտցնել, բայց չստացվեց: Դրա հետ միասին կոռեկտ էր և հարգալից: Զգացվում էր, որ ներքուստ հարգանք ունի նախագահի նկատմամբ և ինքն էլ է լավ հասկանում Քոչարյանի և այսօրվա շիզոֆրենիկի մեջ տարբերությունը: Մի խոսքով, եթե չեք տեսել, արժի նայել:

Նայեք և հունիսի 7-ին ընտրեք 17, որ պրծնենք էս մղձավանջից»։

Գագիկ Ասատրյանը գրել է. «Պետրոսը խիստ նկատողություն կստանա վերադասից, քանի որ այն, ինչ նրանից պահանջվում էր անել, նա չկարողացավ: Պետրոսից պահանջել էին հետևյալը՝

1. Մղել հարցազրույցը միջակության դաշտ,

2. Դեպքերն ու իրադարձությունները ձևակերպել «Սերժաքոչարյանական» կեղծ ու նիկոլական թեզի տիրույթում,

3. Քոչարյանից կորզել հակաարևմտյան դիրքորոշումներ և նարատիվներ,

4. Ռուսական սանկցիաների մեղքը գցել Քոչարյանի վրա…

Բոլոր 4 կետերով Պետրոսը ֆիասկո կրեց:

Իսկ եթե կարճ՝ այս հարցազրույցը մեծ վնաս հասցրեց Նիկոլ Փաշինյանին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *