
Այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը` Գյումրու Վարդանանց հրապարակում։ Հրապարակը բազմամարդ է։ Նշենք, որ միջոցառումը դեռևս չէր մեկնարկել, հրապարակում արդեն իսկ մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել։
Հանրահավաքից հետո նախատեսվում է նաև համերգային ծրագիր։ Հավաքվածների թիվն, ի դեպ, շարունակում է աճել, և հրապարակում նկատվում է մարդաշատ մթնոլորտ։
Ուշագրավ է, որ Վարդանանց հրապարակի հարակից տարածքում գտնվող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակից ուշադիր հետևում են հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին։ Լուսանկարում և տեսանկարահանում են հավաքված բազմությանը։