Մի քանի օր առաջ մարդամեկը էստեղից ասում էր` Գյումրին իմ վերահսկողության տակ է լինելու

Գյումրիի Վարդանանց հրապարակում ընթացող «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ կուսակցության Գյումրու գրասենյակի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։

Նա իր խոսքում ասաց․

«Մի քանի օր առաջ մարդամեկը այստեղից ելույթ ունեցավ, ասում էր՝ Գյումրին իմ վերահսկողության տակ է լինելու։ Նա, որ ութ տարի լինելով իշխանության՝ Գյումրիի համար ոչինչ չի արել, մատը մատին չի տվել, մի բան չի ավելացել, հիմա եկել է իր սրտիկներով փորձում է ձեր սրտերը շահել։ Բայց ես վստահ եմ, իմ գյումրեցիներ, որ դուք ձեր ընտրությունը արդեն արել եք։ Այս անգամ էլ մերժելու եք նրան, և գյումրեցին իր թասիբը ցույց է տալու»֊,ասաց Մխիթարյանը` հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի ելույթը Գյումրիում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *