Գնացեք ընտրության՝ հանուն Ձեր զավակների հայ մնալու. Վարդան Ղուկասյանի կոչը ԱԱԾ մեկուսարանից

ԱԱԾ մեկուսարանում գտնվող՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր հրապարակային աջակցություն է հայտնել «Ուժեղ Հայաստանին»։

Գյումրիում հրավիրված հանրահավաքի ժամանակ մեկուսարանից Ղուկասյանը կոչ է արել գյումրեցիներին ընտրել Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժին։

«Այո, ես հավատում եմ և գիտեմ, որ Սամվել Կարապետյանի առաջադրվելը ի վերուստ է, և Աստծո առաջ, և մեր նախնիների շիրիմների առաջ։ Եկել է ժամանակը ուժեղանալու իսկական հայորդու ղեկավարությամբ, որ էլ թուրքի առաջ գլուխներս չկախենք։

Եկել է ժամանակը աղքատությունն ու ատելությունը արմատախիլ անելու, որ մեր զավակները խաղաղ ու հարուստ երկրում ապրեն։ Սա է մեր ընտրությունը այս ճակատագրական պահին, կամ դառնալ թուրքահպատակ, կամ փրկել հայոց ինքնությունը։

Նրանք, որ ինձ հավատում են և գիտեն, որ պաշտոնն ու փողը ինձ համար միևնույնն են, այսօր թող իմանան նաև, որ իմ ամենաթանկ ազատությունս ես զոհաբերել եմ հանուն երկրիս ազատության։

Ուրեմն լսեք ինձ, ոտքի կանգնեք ու գնացեք ընտրության, հանուն ձեր զավակների հայ մնալուն, հանուն ուժեղ Հայաստանի, մեր ազգի բարերար Սամվել Կարապետյանի հետ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Անահիտ Չալիկյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *