Երևանում՝ Մատենադարանի շենքի մոտ, մայիսի 31-ին ավարտվեց «Հայաստան» դաշինքի մեծ հանրահավաքը։
Հանրահավաքը սկսվել է քաղաքական ուժի ներկայացուցիչների և աջակիցների երթով դեպի Ազատության հրապարակ։
Այստեղ ընտրողների առջև ելույթ են ունեցել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետի թեկնածու, երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Վերջինս հայտնել է երկրի առջև կուտակված խնդիրները լուծելու պատրաստակամության մասին՝ դրա գլխավոր պայման անվանելով իշխանությունից գործող ուժի հեռացումը։
Ելույթից հետո «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն ու աջակիցները երթ են անցկացրել քաղաքի կենտրոնով, հասել Մատենադարանի շենք և ավարտել հանրահավաքը։
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը սկսվել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 7-ին։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 16 կուսակցություն և կուսակցությունների 2 դաշինք։