Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է Սաուդյան մամուլի գործակալությունը (SPA)։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում իրավիճակի զարգացումը և ընթացիկ դիվանագիտական ջանքերը, որոնք ուղղված են անվտանգության և կայունության ամրապնդմանը, ինչպես նաև ծովում անվտանգության և նավագնացության ազատության ապահովմանը։
SPA-ի տվյալներով, առաջնորդները նաև դիտարկել են Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի միջև երկկողմ համագործակցության վիճակը և քննարկել դրա հետագա ամրապնդման ուղիները տարբեր ոլորտներում։
Առանձին ուշադրություն է դարձվել մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։