ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալ. Իրանը հաղթել է և ամրապնդել համաշխարհային տերության դիրքերը

Իրանի ԻՀՊԿ-ի քաղաքական հարցերով հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Յադոլլա Ջավանին Հյուսիսային Խորասան նահանգ, Բոջնուրդ քաղաք կատարած տեսչական այցի ընթացքում հայտարարել է, որ «Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության իրականացումն ու ամրապնդումը միջուկայինից էլ գերազանցող զենք է և երկրին հնարավորություն է տալիս պատժել ագրեսորներին», հաղորդում է Mehr-ը։

Ըստ նրա, «հակառակորդի այսօրվա նպատակը լարվածություն ստեղծելն ու հասարակության մեջ սրբազան միասնությունը խախտելն է»։ Նա նաև նշել է, որ Իրանը պատրաստ էր ԱՄՆ-ի և Իսրայելի հետ վերջերս տեղի ունեցած հակամարտությանը։

«Այս պատերազմն անխուսափելի էր, և դրա սկիզբը մեզ համար անակնկալ չէր։ Մենք միշտ պատրաստվել ենք այս բախմանը, և դրա ապացույցը վերջին տարիներին հեղափոխության իմամների առաջնորդությամբ հզոր Իրանի կառուցումն է», – ընդգծել է նա։

Ջավանին հայտարարել է, որ, իր գնահատմամբ, «Իրանը ոչ միայն հաղթել է պաշտպանական ոլորտում, այլև այս պատերազմից դուրս է եկել որպես համաշխարհային տերություն»։

Առանձնահատուկ նա ընդգծել է Հորմուզի նեղուցի ռազմավարական նշանակությունը։

«Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության զարգացումն ու ամրապնդումը միջուկայինից էլ գերազանցող զենք է, որը Իրանին թույլ է տալիս պատժել ագրեսորներին», – ասել է իրանցի գեներալը։

Նրա կարծիքով, հաղթանակի առանցքային գործոնը ազգային միասնությունն է։ Նա նաև բարձր է գնահատել պետական ինստիտուտներին ցուցաբերվող հասարակական աջակցությունը։

«Ժողովուրդը մեծ աշխատանք է կատարել իր մշտական ներկայությամբ, և այդ ներկայությունը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այս մեծ հաղթանակը չի ամրապնդվել», – հայտարարել է գեներալ Ջավանին։

Նա նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն այսօր ընթանում են «այնպիսի պայմաններում, երբ Իրանը գտնվում է ուժեղ դիրքերում», և ընդգծել է ցանկացած հնարավոր նոր ագրեսիայի նկատմամբ վճռական պատասխան տալու անհրաժեշտությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *