Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ՝ նշելով, որ Ռուսաստանը և Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունեն և համատեղ շահագրգռված են դրանք զարգացնելու հարցում․ հայտնում է ria.ru-ն։

«Հարգելի՛ Նիկոլ Վովաևիչ, խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ծննդյան օրվա կապակցությամբ: Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ավանդաբար բարեկամական են: Եվ մենք շահագրգռված ենք դրանց շարունակական զարգացմամբ», – նշվում է հեռագրում։

Ռուսաստանի առաջնորդը Փաշինյանին մաղթել է առողջություն, բարգավաճում և հաջողություններ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *