Հարավային Կորեայի Դեջոն քաղաքում գտնվող պաշտպանական ընկերության ձեռնարկությունում պայթյուն է տեղի ունեցել, որը չորս մարդու կյանք է խլել։ Այս մասին հունիսի 1-ին հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը։
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:59-ին՝ «Hanwha Aerospace» ընկերության գործարանում։ Երկրի նախագահ Լի Չժե Մյոնը խոստացել է մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները մարդկանց փրկելու համար։
Մասնագետների նախնական գնահատմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել գործարանի առաջին հարկում՝ այն վառելիքի բռնկման հետևանքով, որն օգտագործվում էր ձեռնարկության կողմից արտադրվող շարժիչային կայանքներում։