Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական փորձաքննության գրասենյակը հրապարակել է Նորթ Հիլզում սպանություն-ինքնասպանության հետևանքով մահացած կնոջ անունը և նույնականացրել նրան որպես ինքնասպանություն գործած և, ըստ երևույթին, մյուսներին սպանած անձ․ գրում է Daily News-ը։
Ոստիկանության գրասենյակը հայտարարել է, որ ընտանիքի 3 անդամները մահացել են գլխին ստացած հրազենային վնասվածքներից։ Նրանք նույնականացվել են որպես 31-ամյա Խաժակ Բասմաջյան, 2-ամյա Ալեք Բասմաջյան և 6 օրական Էլլա Բասմաջյան։
30-ամյա Մարինե Բասմաջյանը նույնպես մահացել է գլխին ստացած հրազենային վնասվածքից, սակայն նրա մահը, ըստ ոստիկանության, ինքնասպանություն է եղել։
Դատաբժշկական փորձագետը չի նշել սպանվածների միջև եղած հարաբերությունները, սակայն դեպքի վայրից ստացված տվյալները ցույց են տվել, որ կրակողը, ենթադրաբար, մայրն է եղել։