Նեթանյահուն Իսրայելի բանակին հրամայել է հարվածներ հասցնել Բեյրութի շրջանի «Հեզբոլլահի» օբյեկտներին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զինվորականներին հրամայել է հարվածներ հասցնել Բեյրութի արվարձաններում գտնվող շիական «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտներին։ Այս մասին ասված է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ։

Իսրայելական կողմի վարկածով՝ սա արվում է ի պատասխան «Հեզբոլլահի» կողմից հրադադարի ռեժիմի խախտումների։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *