Այսօր Ադրբեջանի տարածքով հերթական բեռն է առաքվում Հայաստան․ ի՞նչ է այս անգամ

Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի ևս մեկ խմբաքանակ։

Չորս վագոն՝ երկուսը ցորենով և երկուսը պարարտանյութով բեռնված, կմեկնեն Ադրբեջանի Բիլաջարի կայարանից, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Երթուղին կանցնի ադրբեջանա-վրացական սահմանով, որից հետո բեռը Վրաստանի տարածքով կտեղափոխվի դեպի Հայաստան։

Ավելի վաղ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ավելի քան 28,000 տոննա ցորեն, ավելի քան 4,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկացորեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *