Քաղաքապետարանում քննարկվել են ենթակառուցվածքների և քաղաքային զարգացման ծրագրեր


Հայաստան


Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քննարկվել են մի շարք ծրագրեր.

  • «Կիևյան» կամուրջի հիմնանորոգման մրցույթը կայացել է: Մեկնարկը նախատեսված է հունիսի երկրորդ տասնօրյակում: Այդ ընթացքում կամրջով երթևեկությունը մասնակի սահմանափակվելու է.  այն ամբողջությամբ կփակվի միայն ասֆալտբետոնե ծածկի և դեֆորմացիոն կարերը փոխարինելու ժամանակ:
  • Երևանի կենդանաբանական այգու տարածքն ընդլայնելու և հիմնական մուտքի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով համայնքային սեփականություն հանդիսացող 3 հողակտոր կներառվի այգու տարածքում: Այստեղ տեղակայվելու են կենդանաբանական այգու պահեստային շինությունները:
  • Մայրաքաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի հսկողության սարքերի 194 կայանից ստացված տվյալների համաձայն՝ մայիսին օդի որակի դասիչի միջինացված արժեքը համապատասխանում է «լավ» միջակայքին:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *