Ադրբեջանն ու Վրաստանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը

Վրաստան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։

Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ՊՆ տարածած հաղորդագրությանը։

Հասանովը նշել է, որ երկու երկրների միջև ռազմական կապերը շարունակում են զարգանալ։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *